Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 
  • Բացվող կոմունիկացիաները չեն կարող վերածվել «проходной двор»-ի

    Բացվող կոմունիկացիաները չեն կարող վերածվել «проходной двор»-ի

    12.06.2023| 16:11
    Օրերս Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարեց, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժի հանդեպ վերահսկողությունը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան, իրականացնելու են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանապահ ծառայության մարմինները։
  • Հավելյալ ռիսկեր

    Հավելյալ ռիսկեր

    11.06.2023| 23:47
    Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ով ՌԴ և ՀՀ փոխվարչապետերի հետ համանախագահությամբ զբաղվում է տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման խնդրով, հայտարարել է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը պարտադիր պետք է ապահովվի ՌԴ սահմանապահ ծառայության վերահսկողությամբ։
  • Ադրբեջանը չի ցանկանում պարզ տարբերակով փոխանակել անկլավները

    Ադրբեջանը չի ցանկանում պարզ տարբերակով փոխանակել անկլավները

    11.06.2023| 09:04
    Պաշտոնական Բաքվի բարձրաստիճան ներկայացուցիչները պնդում են, որ հայկական Արծվաշենը տարածքով և նշանակությամբ հավասարազոր չէ «ադրբեջանական» ութ (՞) գյուղերին: Վերջիններս վստահ են նաև, որ Ադրբեջանն «իրենց» գյուղերը կստանա, իսկ Արծվաշենը չի վերադարձնելու: Ավելին՝ նրանց կարծիքով, Հայաստանը Ադրբեջանին պետք է ռազմատուգանք (ռեպարացիա) վճարի: Արծվաշենն էլ Ադրբեջանին պետք է որպես ռազմատուգանքի մի չնչին մաս հատկացվի:
  • Անգլո-ֆրանսիական կուլիսային խաղեր քեմալական Թուրքիայի հետ

    Անգլո-ֆրանսիական կուլիսային խաղեր քեմալական Թուրքիայի հետ

    10.06.2023| 20:23
    Հետաքրքիր ազգ ենք, ով ինչից ասես խոսում է, մեկնաբանում, ու կարևոր չի՝ մասնագե՞տ է, հասկանու՞մ է, չի հասկանում։ Խոսում է։ Պատմագետ չի, քաղաքագետ չի, միջազգայնագետ չի, բայց գիտի, որ Սևրի պայմանագրով ԱՄն-ը Հայաստանը 160 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող պետություն էր թողել, բայց էն էլ ռուսները եկան վերցրին հայերիս ձեռքից ու տվեցին թուրքերին։
  • Հեյդարի սինդրոմը, Ալիևի բարդույթը

    Հեյդարի սինդրոմը, Ալիևի բարդույթը

    10.06.2023| 20:07
    Այն, որ հայր և որդի Ալիևները բացարձակ նման չեն իրար՝ փաստ է: Նրանք տարբեր են թե՛ մտածելակերպով, թե՛ գործելաոճով, թե՛ խոսույթով և թե՛ պահվածքով: Հեյդարը լուրջ էր, զուսպ, ինչ-որ տեղ՝ անկեղծ, համակերպվող էր, գիտակցող ու քիթը գետնին կպնող: Դրա համար ընկալելի կերպար էր և հարգանք էր վայելում սովետմիության բարձրաստիճան ղեկավարների կողմից:
  • Էրդողանական ռեժիմը գործելու է Հայաստանի կործանման ուղղությամբ և ավելացրել է արագությունը

    Էրդողանական ռեժիմը գործելու է Հայաստանի կործանման ուղղությամբ և ավելացրել է արագությունը

    07.06.2023| 15:49
    Հաքան Ֆիդանի մասին շատ խոսվեց և դա պատահական չէր։ Միջազգային մամուլը գրեց, որ Էրդողանի ընկերն է ու վստահելին։
  • Ռազմավարական շահեր Կովկասում և Կենտրոնական Ասիայում

    Ռազմավարական շահեր Կովկասում և Կենտրոնական Ասիայում

    05.06.2023| 15:13
    Անվտանգության նոր ճարտարապետությունը, որի մասին շարունակ թմբկահարում է մարդամեկը, Թուրքիայի ազդեցության մեծացումն է Հայաստանում։ Պատերազմում Թուրքիայի խաղադրույքը պայմանական Մատաղիսի ադրբեջանականացումը չի եղել, այլ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ռազմավարական շահերի իրացումը։ Դա հնարավոր էր իրագործել երկու ճանապարհով.
  • Ադրբեջանցիները մշակում են Արծվաշենը չվերադարձնելու իրական մեխանիզմները

    Ադրբեջանցիները մշակում են Արծվաշենը չվերադարձնելու իրական մեխանիզմները

    03.06.2023| 14:09
    Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, պաշտոնական Բաքուն հաստատակամ է «անկլավները վերադարձնելու» հարցում, սակայն չի շտապում հստակ դիրքորոշում հայտնել Արծվաշենի հետագա ճակատագրի վերաբերյալ:
  • Երբ թշնամական ողջ երկիրը վայրահաչում է

    Երբ թշնամական ողջ երկիրը վայրահաչում է

    02.06.2023| 10:10
    Տեղին հակազդեցության չարժանանալով՝ հակառակորդն ավելի է նախահարձակ լինում և լպիրշանում. հերթական ապացույցը՝ Ադրբեջան հորջորջվող բռնապետության ղեկավար Ալիևի ղաչաղաբարո բարբաջանքներն ու հոխորտանքներն են՝ ուղղված Արցախի պետական ինստիտուտներին ու անձերին:
  • Արևմուտքը հսկայական ռեսուրսներ է ծախսել Վրաստանին իր բևեռում պահելու համար

    Արևմուտքը հսկայական ռեսուրսներ է ծախսել Վրաստանին իր բևեռում պահելու համար

    30.05.2023| 10:48
    Կարծես թե սրվում է պայքարը Վրաստանի համար: Հետխորհրդային տարածությունում Ռուսաստանի ազդեցության չեզոքացման նպատակով արևմտյան քաղտեխնոլոգների մշակած «գունավոր հեղափոխությունների» ծրագիրը առաջինը կիրարկվեց Վրաստանում` 2003-ին, երբ «վարդերի հեղափոխության» առաջնորդ Սաակաշվիլին եկավ իշխանության: Դրանից հետո, քսան տարվա ընթացքում, Արևմուտքը հսկայական ռեսուրսներ է ծախսել Վրաստանին իր բևեռում պահելու և նրա հակառուսականությունը կարծրացնելու համար: Արդյունքում երկիրը կորցրել է Հարավային Օսիան և Աբխազիան, անցել է 2008թ. պատերազմի բովով: Վրաց հասարակությունը համբերատարությամբ սպասել է, հույս ունենալով, որ կստանա ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցություն, որը դեռևս մնում է օդում կախված: Ուստի պատահական չէր Սաակաշվիլու պարտությունը ռուսական միջավայրում ձևավորված օլիգարխ Իվանիշվիլու քաղաքական ուժից: